Միջազգային պարենային Nestle ընկերությունն Իտալիայում եւ Իսպանիայում հրաժարվում է տավարի մսով իր արտադրանքից`թեստերից հետո դրանում 1%-ից ավելի ձիու մսի առկայության բացահայտումից հետո:

Ընկերությունը դադարեցրել է խանութներին արտադրանքի մատակարարումը, ինչպես նաեւ տեղի իշխանություններին հայտնել է կատարվածի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօրվա դրությամբ տավարի մսի փոխարեն ձիու մսով պատրաստված սառեցված կիսաֆաբրիկատներ հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Շվեյցարիայի եւ Շվեդիայի առեւտրային ցանցերում: