Կարակասի կենտրոնական շրջաններից մեկում հնդկացիները ծիսակարգ են անցկացրել, որի ընթացքում աղոթել են «կոմանդանտեի» համար։ Նրանք սրբազան խարույկ են վառել եւ ծիսական պարեր պարել Ուգո Չավեսի ապաքինման համար։
Ծիսակարգը կոչված էր բացասական էներգիայի ոչնչացմանը, որը պետք է այրվեր կրակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ, Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ըստ gazeta.ru-ի, հայտնել է, որ Ուգո Չավեսը հինգ ժամվա ընթացքում գրավոր կարգադրություններ է տվել կառավարությանը։ Նա նաեւ հավելել է, որ թեեւ նախագահը շնչառական խողովակի միջոցով է շնչում, նա լավատեսական է տրամադրված եւ ժպտում է։
«Վզգլյադ» թերթը գրում է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան փետրվարի 22-ին Փարիզում կայացած լատինամերիկյան երկրների ժողովրդավարությանը նվիրված կոնֆերանսում հայտնել էր, որ Ուգո Չավեսի հետագա պաշտոնավարման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ։




























