Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Ես իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական առումներով կայուն ու նաեւ խաղաղ Հայաստանի համար:

Հաճույքով եմ հիշում անցած տարի Հայաստան կատարած իմ այցելությունը: Եվ ես ցանկանում եմ վերստին օգտագործել այս առիթը` վերահաստատելու Ավստրիա կատարելիք Ձեզ ուղղված իմ հրավերը»,-ասված է Ավստրիայի նախագահի ուղերձում: