Թայվանի դատարանը կղզու վարչակազմի նախկին ղեկավար 62-ամյա Չեն Շույբյանին ազատազրկման ժամկետը 18,5 տարուց երկարաձգել է մինչեւ 20-ի։ Շույբյանը դատապարտվել էր կնոջ հետ 2009 թվականին` 2000-2008 թվականների ղեկավարման ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով։

Դատարանը փետրվարի 2-ին որոշում է ընդունել` հիմնական ժամկետին ավելացնել եւս 1,5 տարի ազատազրկում` ընկերությունների միաձուլման խոշոր գործարքի համար կաշառք վերցնելու համար։ Ընտանեկան զույգը պարտավոր է վճարել 15 միլիոն դոլարի տույժ, հաղորդում է AFP-ը։ Թայվանի դատարանը մինչեւ 20 տարի երկարաձգել է նաեւ նախկին առաջնորդի կնոջ ազատազրկման ժամկետը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Չեն Շույբյանը երկար ժամանակ Թայվանում ղեկավարող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության առաջնորդն է եղել։ Նրան ձերբակալել են 2008 թվականի դեկտեմբերին, կես տարի անց այն բանից հետո, երբ կուսակցությունը կառավարումը հանձնեց մրցակցող Գոմինդանին։ 2009 թվականի աշնանը Ժենին մեղավոր ճանաչեցին բյուջետային միջոցներից  3,15 միլիոն դոլար յուրացնելու մեջ, ինչպես նաեւ 9 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։