Մալիի տարածքում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է Չադի քաղաքացի 13 զինվոր եւ 65 իսլամիստ: Այս մասին հայտնել են Չադի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունից, հողորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ մարտի ընթացքում գրոհայինները կորցրել են հինգ ավտոմեքենա եւ 65 զինվոր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարությամբ իրականացվող «Սերվալ» ռազմական գործողությունները Մալիում սկսվել էին հունվարի 11-ին: Համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել էր կարճ ժամանակահատվածում իսլամիստ գորհայիններին հեռացնել երկրի հիմնական քաղաքներից` Գաոյից, Տումբուկտուից եւ Կիդայից:




























