Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Բարձրագույն դատարան՝ ամուսնությունը որպես բացառապես կնոջ եւ տղամարդու միջեւ միություն սահմանումը փոխելու խնդրանքով։ Դատավորներին խնդրել են վերանայել 1996 թվականի ամուսնության պաշտպանության մասին օրենքը, որն արգելում է միասեռ ամուսնությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Օբաման գործող առաջին նախագահն է, ով անցյալ տարի կողմ արտահայտվեց միասեռ ամուսնությունների արգելքը հանելուն։ Ներկա պահին միասեռ ամուսնությունները թույլատրված են երկրի մի քանի նահանգներում, սակայն դաշնային մակարդակով օրենքից դուրս են։