Կաթվածի պատճառով հիվանդանոց տեղափոխված` Իրաքի  79-ամյա նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակը աստճանաբար բարելավվում է: Բժիշկների խոսքով` Իրաքի նախագահն արդեն կարողանում է խոսել:

Ներկա պահին Թալաբանին դեռ գտնվում է գերմանական կլինիկայում, սակայն, շուտով նա կարող է հայրենիք վերադառնալ, հավաստիացրել են բժիշկները, սակայն ստույգ ժամկետ չեն նշել, հաղորդում է ՆՏՎ-ն:

Հիշեցնենք` Իրաքի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել դեռ անցյալ տարի: Տեղեկություններ էին տարածվել նաեւ, որ Թալաբանին, ով  դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը կաթված է ստացել, մահացել է: Քաղաքական գործչին շտապ տեղափոխել էին Բաղդադի կլինիկա, որտեղից մի քանի օր անց նա տեղափոխվել էր Գերմանիայի հիվանդանոցներից մեկը: