Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի փեսա Ինյակի Ուրդանգարինը խարդախության մեղադրանքով կկանգնի դատարանի առջեւ։ Թագավորական ընտանիքի անդամին մեղադրանք առայժմ չի առաջադրվել, սակայն նրան կանչել են հարցաքննության։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դատավորը մտադիր է նրան հարցնել այն մասին, որ Ուրգանդարինն ու նրա գործընկերն իրենց հսկողության տակ գտնվող ընկերությունների հաշիվներին ոչ կոմերցիոն հիմքով գործողություններից միլիոնավոր են փոխանցել։

Ենթադրվում է, որ իսպանացի թագավորի դստեր որդին օգտագործել է իր բարձր կարգավիճակը բարեգործության համար միջոցներ ստանալու համար, ինչից հետո գումարները ոչ կոմերցիոն ֆոնդերից փոխանցել է իր ֆիրմաներին հաշիվներին, հաղորդում ղ ՌԲԿ-ն։

Ի.Ուրդանգարինը հերքել է նման ենթադրությունները։ Այնուամենայնիվ, այս տեղեկությունն արդեն ուժեղ հարված է թագավորական ընտանիքին։