Կոպենհագենում երկու հզոր հանրահավաքներ են կազմակերպվել, որի հետեւանքով 30 մարդ է ձերբակալվել: Բողոքի ակցիան կազմակերպել է «Դադարեցրեք Դանիայի իսլամիզացիան» կազմակերպությունը այն տեղեկությունից հետո, որ հիմնականում արաբ ներգաղթյալներով բնակեցված Նորեբրո թաղամասում հետապնդում են հրեաներին:

Այդ բողոքի ակցիային ի պատասխան ցույց են ելել նաեւ ձախ արմատական «Հակաֆաշիստական գործողություններ» խմբավորման մի քանի հարյուրի հասնող կողմնակիցները, ովքեր իրենց ընդդիմադիրներին ռասիստ են անվանել եւ նրանց ուղղությամբ շշեր ու քարեր նետել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բախումներին միջամտել է ոստիկանությունը, բաժանել ցուցարարներին եւ շրջափակել թաղամասը: