Ռուսաստանն ու Աբխազիան փետրվարի 17-ին համաձայնագիր են ստորագրել աբխազական տարածքում միացյալ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել երկու երկրների պաշտպանության նախարարները՝ Անատոլի Սերդյուկովն ու Մերաբ Քիշմիրիան:
Պայմանագիրը, որ կարգավորում է ռուսական բազայի ենթակառուցվածքը եւ երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը, կնքվել է 49 տարով, սակայն հետագայում դրա ժակետը ակրող է երկարացվել:
Ինչպես բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրիեւը, ստորագրված փաստաթուղթը ընդհանուր բնույթի է, ոչ կոնկրետ ուղղվածության:
Միեւնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները քննադատել են ստորագրված համաձայնագիրը: Արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն փաստաթղթի ստորագրման փաստը «կրկես» է անվանել: Նա կարծում է, որ համաձայանգիրը «երկար կյանք չի ունենա»՝ չմանրամասնելով, թե ինչպես են Վրաստանի իշխանությունները խոչընդետոլու ռուսական ռազմաբազայի տեղակայմանը:




























