Ֆիննական Nokia ընկերության ղեկավար Սթիվեն էլոպը ցուցադրաբար խլել է երեկույթի ծրագիրը վարողի iPhone-ն ու նետել այն գետնին` խոստանալով փոխարենը լրագրողին տալ «հիասքանչ Nokia»:
Եթե հաշվարկենք Apple-ի վաճառքը, դժվար թե էլոպը մեծ վնաս է հասցրել ամերիկացի թշնամիներին, բայց նրա խոստումն, իհարկե, հոգեբանական էր: Nokia-ն հուսահատորեն փորձել է իր Windows Phone-ի շրջանակում արտադրվող սմարթֆոնի վրա ուշադրություն բեւեռել:
Երբ ֆիննական հեռուստատեսությամբ հաղորդավարը բացահայտ հայտարարել է, որ iPhone է օգտագործում, ու նաեւ ակնարկել, որ կցանկանար Nokia գնել, բայց iPhone_ի արտադրանքն իրեն ավելի շատ է դուր գալիս, երկրի գլխավոր ընկերության գործադիր տնօրենը ստիպված է եղել հայրենասիրաբար գործել, հաղորդում է «Վեստի էկնոմիկա»-ն:
Techcrunch պորտալի լրագրողը հայտարարել է, որ հարցազրույցից հետո Սթիվեն էլոպը նաեւ իրենց է հարցրել, թե ինչ սմարթֆոններ են նրանք օգտագործում: «Ավելի լավ է` չիմանաք»,- պատասխանել են զրուցակիցները, եւ ինչպես հետո հայտնի է դարձել, փրկել են իրենց iPhone-ների կյանքը:











