Տեղացող սաստիկ ձյունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է արել ուկրաինական մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկությունը։ Կիեւի բոլոր փողոցները ձյան հաստ շերտով են ծածկված։ Մայթերում ձնակույտեր են։ Քաղաքում երթեւեկությունը հնարավոր է կամ ոտքով, կամ մետրոյով, ինչը եւս առանց խափանումների չի աշխատում։

ԱԻՆ պետական ծառայությունից հայտնել են, որ նախորդ օրերին փրկարարները ձյան գերությունից ազատել են «մոտ 450 ավտոմեքենաներ եւ 60-ից ավելի ավտոբուսներ»։

Օդերեւութաբանների կանխատեսումներն առայժմ հուսադրող չեն։ Ձյան տեղումները առնվազն մեկ օր դեռ կշարունակվեն։