Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ուղերձ է հղել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերին: Իր ուղերձում նա շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր իրենց ավանդն են ներդնում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում` անձնուրաց ծառայելով հանուն ազգի:

«Իմ ուղերձում ես նաեւ շնորհակալություն եմ հայտնել հայ զինվորներին` Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղարար գործողություններում նրանց ավանդի համար: Այս համագործակցությունը շատ կարեւոր է նրա համար, որպեսզի տարածաշրջանում ապրենք խաղաղության եւ անվտանգության պայմաններում»,-նշել է դեսպանը: