Կոլումբիայի «Լա Պիկոտա» բանտը Կոլումբիայի ուղղիչ հաստատությունների համակարգում ընկալվում էր որպես «ադամանդ»: Իշխանություններն այնքան խիստ պայմաններ էին խոստացել, որ դատապարտյալները նույնիսկ ասեղ չեն կարող իրենց հետ ներս տանել:
Սակայն լրատվամիջոցներին հասած տեսանյութերն ապացուցել են հակառակը: Պարզվել է, որ մութն ընկնելուն պես, բանտարկյալները իրենց մեկուսարաններում գտնվելու փոխարեն հավաքվել են ներսի բակում եւ բռնցքամարտի մենամարտեր կազմակերպել:
Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է ամբոխը գովաբանում կամ անիծում մարտիկներին, ավելին, մի քանիսը բջջային հեռախոսներով մեկնաբանում են կատարվածն ազատության մեջ գտնվող իրենց ընկերներին, երբ բանտում կապի բոլոր միջոցներն արգելված են: Պահակներն այդ ժամանակ քնած չեն եղել, այլ գտնվել են իրադարձության վայրում` հետեւելով «բեմում» տիրող կարգին, հայտնում է NEWSru.com-ը:
Մենամարտը դիտել ցանկացողները պետք է վճարեին տոմսի համար` 20-30 պեսսո (13-18 դոլար), իսկ մեկ մարտի համար դրույքները երբեմն հասել են 333 դոլարի:
Իրավապահ մարմիններն սկսել են «Լա Պիկոտե»-ում տիրող իրավիճակի հետաքնությունը:











