Դենիել Քլարկը, որին հաջողվել է մոտիկից նկարահանել տորնադոն, իսկ հետո հեռանալ իր մեքենայով, ավստրալական լրատվամիջոցների հերոս է դարձել: Ավստրալիայի հարավ-արեւելքում երկու տորնադոներն ավերածություններ են գործել` քշել են տների տանիքները, տապալել ծառեր ու ավտոմեքենաներ:
24-ամյա Քլարկը մնացել է միչեւ փոթորկի ընդհուպ մոտենալը: Նրա ընկերոջն հաջողվել է նկարահանել փոթարկի սյունը: Առաջին մետրերը Քլարկը ստիպված է եղել հետընթացքով շարժվել, ագնամ շրջապտույտ անելու ժամանակ չի եղել: Փոթորկի ձագարաձեւ հատվածը մասնագետները գնահատել են 50 մետր, արագությունը կազմել է ժամում 20-50կմ, հաղորդում է The Daily Mail-ը:
Փոթորկից տուժել է 20 մարդ: Երկուսի վիճակը ծանր է, նրանք գլխի լուրջ վնասվածք են ստացել:











