Ուկրաինցիները նույնիսկ եղանակային ծայրահեղ պայմաններում փորձում են լավատեսորեն նայել իրենց շուրջ կատարվող ամեն ինչին: Եւ… ստեղծագործում են:
«Ինտեր» հեռոստաալիքի թողարկման ժամանակ նշվել է, որ մարտի 23-ը Ուկրաինայի սոցցանցերում համարձակորեն անվանել են փետրվարի 51: Ոմանց համար ձյունը աղետ է, մյուսների համար` ժամանցի ձեւ: Էլ ե՞րբ կարելի կլինի կենտրոնական փողոցներում զվարճանալ սնոուբորդով:
Կիեւցիները պահեստներից հանել են հնարավոր ամեն ինչ, որոնցով կարելի է տեղաշարժվել ձյան միջով: Մեկը նույնիսկ ձնագնաց է ունեցել: Եւ իհարկե, դահուկներն էլ անմասն չեն մնացել:
«Պոդրոբնոստին» գրում է, որ համացանցը բառացիորեն հեղեղված է գարնանային ձյան լուսանկարների շարքերով: Մայր հայրենիքը պինգվինների շրջապատված, լայկաները երջանիկ կիեւցուն երկուշաբթի օրը տանում են աշխատանքի: Կիեւցիների ֆորումները տանը նստածներին պիցցա առաքողներին նվիրված գովասանքով են հեղեղված:











