Գլենդելի բնակիչը հարեւաններին մեքենան կայանելու յուրահատուկ միջոց է ցուցադրել: Ռոբերտ Վինն իր Cadillac-ը կանգնեցրել է անմիջապես տանիքին:
Վինը կնոջ` Գալինայի հետ տուն վերադառնալիս է եղել, երբ հանկարծ խափանվել են մեքենայի արգելակները, եւ այն, բախվելով տանը, օդ է բարձրացել` հայտնվելով տանիքում: «Հենց մենք բախվեցինք տան անկյանը, անվտանգության բարձիկները բացվեցին, եւ ես արդեն ոչինչ չտեսա», - պատմել է Գալինա Վինը լրագրողներին եւ հավելել, որ երբ ինքը բացել է մեքենայի դուռը, իր առջեւ տեսել է տանիքի եզրը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները եւ ոստիկանությունը վերամբարձ կռունկ են բերել մեքենան իջեցնելու համար: Ըստ նախնական տեղեկատվության` տանիքն աննշան վնասվածք է ստացել, հայտնում է NEWSru.com «Ավտոնովոստին»:
Հարեւանները ոստիկաններին պատմել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռոբերտը բախվում է հարեւան տանը: Հաշվի առնելով դա եւ Ռոբերտ Վինի տարիքը` ոստիկանները վարորդական քննության վերահանձնման հրահանգ են տվել նրան:











