Բոստոնում 89 տարեկանում մահացել է երաժշտական գործիքների արտադրության «Sabian» ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Զիլջյանը «Sabian» ընկերությունը հիմնադրել է 1981 թ-ին, եղբոր` Արմենի հետ ընտանեկան «Avedis Zildjian» ընկերության հետ կապված դատական վեճից հետո: Այդ երկու ընկերությունները ներկայումս մրցակցում են հարվածային գործիքների համար «ափսեների» արտադրության շուկայում:
Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել էր Բոստոնում 1928թ-ին, նրանց հոր` ներգաղթյալ Ավետիս Զիլջյանի կողմից:



























