Կարելիայի բնակիչների եւ հյուրերի համար առողջ ապրելակերպի նոր հնարավորություն է ստեղծվել: Անտառ հանգստի  մեկնելիս նրանք  իրենց հետ տանում են  անսովոր` անվավոր  բաղնիք:  

Կարելիայի զբոսաշրջության ոլորտում անսովոր ծառայություն է հայտնվել` ավտոսաունայի պատվեր: Ֆինլանդական արտադրության երկհարկանի Sisy ավտոբուսը Կարելիայի վարպետների շնորհիվ վերածվել է իսկական անվավոր լոգարանի: 

Սաունայի վառարանը փայտով է աշխատում, այլ ոչ թե էլեկտրականությամբ: Փայտերը վառարանում դրվում են դրսից, ինչի շնորհիվ սաունայում խեղդվելու հավանականություն չկա, բացի այդ անձնակազմը չի խանգարի այցելուներին` վառարանում ջերմաստիճանը կայուն պահելով, հաղորդում է  SmartNews.ru-ն:

Նոր բիզնեսի գաղափարն է Կարելիայի անտառի ցանկացած վայր մեկնել ցանկացած ժամանակ` հարմարավետ պայմաններում: Տերերն առաջարկում են նաեւ այստեղ անցկացնել ծննդյան օրերը եւ ընտանեկան այլ տոներ:

Բացի առողջարարական ջրային բուժումներից, նոր սերնդի բաղնիքը հյուրերին կարող է առաջարկել մի շարք այլ զվարճություններ`  սեղանի խաղեր, զովացուցիչ ըմպելիքներ, ածուխով տաքացվող ավանդական ինքնաեռ, բնական սուրճ եւ նարգիլե: Ավտոսաունայում ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները չեն ողջունվում եւ չեն վաճառվում: