Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքը, իհարկե, հաջողություն կունենա: Չնայած նրան, որ խախտումները շարունակվում են, այդ ընտրությունները կես քայլ առաջ են լինելու: Այդ մասին այսօր` ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, ով առաջադրվել է որպես Երեւանի ավագանու թեկնածու «Բարեւ, Երեւան» դաշինքից:
Նա առանձնացրել է մայրաքաղաքի երեք հիմնական խնդիրները.
1. Շրջակա միջավայրի պաշտպանություն, կանաչ տարածքների ընդլայնում, որ քաղաքը կարողանա ազատ շնչել,
2. Քաղաքաշինություն,
3. Խանութների ցանցի կրճատում, դրան թիվը շատ մեծ է այնպիսի փոքր քաղաքի համար, ինչպիսին Երեւանն է, դրանք խանգարում են մանր ձեռնարկությունների զարգացմանը:
Անդրադառնալով գործող քաղաքապետ տարոն Մարգարյանի գործունեությանը` Մովսիսյանը նշել է, թե նրա կողմից ինքնուրույն որոշումներ եւ քայլեր չեն եղել:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























