Բրիտանական Լեսթերի եւ Լաֆբորոյի համալսարանների գիտնականները եկել են եզրակացության, որ ֆիտնեսը բացարձակապես անօգուտ է, եթե մարդն օրվա մեծ մասը նստած է անցկացնում: Նրանք այդ հետեւության են հանգել՝ վերլուծելով 18 առանձին հետազոտությունների տվյալները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտ 800 հազար մարդ, հաղորդում է Hotsport.ua-ն:

Պարզվել է, որ սպորտային սրահներ պարբերաբար այցելությունները չեն փրկում դիաբետից եւ սրտի հետ կապված խնդիրներից, եթե մարդը նստակյաց կյանք է վարում:

«Մարդիկ համոզում են իրենց, որ առողջ կենսակերպ են վարում՝ օրական կես ժամ վարժություններ կատարելով: Բայց նրանք պետք է մտածեն նաեւ օրվա մնացած 23 ժամերի մասին»,-հայտարարել է հետազոտության ղեկավար, դոկտոր Էմմա Ուիլմոթը: