Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սեւևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարեւորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քննարկել ընթացիկ տարվա հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:

Նախագահ Ս.Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է եւ մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարեւորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:

Հայաստանի նախագահության շրջանում, Ս.Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում: