Առաջին հայացքից անսպասելի է թվում, սակայն հայկական թխվածքաբլիթների մեջ, որը երեւանցիները շատ են սիրում կեսօրին համտեսել համակարգչի առջեւ նստած, իրանական չամիչ է օգտագործվում: Դա չի նշանակում, որ իրանական չամիչը վատն է, պարզապես  ներկրված չամիչը կարելի է գնել կիլոգրամը 1500 դրամով, իսկ տեղական արտադրությանը` գրեթե կրկնակի թանկ:

Հայաստնում չամիչի արտադրության վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, սակայն տարեկան ներկրվում է մոտ 800 տոննա, որոնց 80%-ը` Իրանից: Հայկական հրուշակագործական ֆաբրիկաներն արդյոք տեղական չամիչ փնտրում են: Սեղանի խաղողը եւ տեխնիկականը` սպիրտայինի համար, տեղ չեն թողնում չամիչի համար: Հայաստանում արդյունաբերական մասշտաբների չամիչ չեն արտադարւոմ: «Չամիչ մեզ գրեթե ոչ ոք չի առաջարկում»,- ասաց «Դարոինկ»  ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

Չրի հետ կապված իրավիճակը գրեթե նույնն է. «Եթե օրինակ, ծիրանը սեզոնին արժե 400-500 դրամ, ապա դրանք չորացնելու դեպքում նշանակում է նրանց արժեքը բարձրացնել 5-6 անգամ: Այդ իսկ պատճառով հրուշակագործների համար ներկրված չորամրգին այլընտրանք չկա:  Այնպես որ Իրանը ոչ միայն չամիչի, այլեւ չրի մատակարարման հարցում նույնպես առաջատար է: Եւ զարմանալի չէ, քանի որ 2011թ. Իրանը ծիրանի արտադրությամբ 2-րդ էր աշխարհում, իսկ Հայաստանը`  20-րդը` ըստ FAO-ի վիճակագրության:

Նշենք, որ գյուղական զարգացման ծրագրերում նաեւ կան չորամրգի արտադրության աջակցության բաղադրիչ: Այսպես, USAID/CARD-ի ծրագիրը նման արտադրությունների զարգացման փոքր նախագծեր է իրականացնում, իսկ IFAD-ի շրջանակում  հեռանկարային ծրագրեր է իրականացնում «Հայկական միրգ» ընկերությունը:

Թարմ մրգերի հետ կապված արտահանումը քիչ թե շատ կարգավորվում է, իսկ չորամրգի հետ կապված արտահանումն առայժմ հուշանվերային մասշտաբների է:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը