NEWS.am-ը ներկայացնում է հատված Բաղդադում «The New York Times»-ի ղեկավար Թիմ Արանգոյի հոդվածից.

«Դահուկորդի դիմակով տղամարդը հարձակվեց աղջամուղջին` հետեւից խեղդելով տարեց կնոջը, անիմաստ հարվածներ հասցնելով եւ թողնելով, որ մահանա: Նա փախավ` 50 թուրքական լիրայով (մոտ 30 լիրա) եւ ամուսնական մատանիով` վաղուց մահացած ամուսնուց վերջին հուշը:

Սամաթիայի ծուռումուռ փողոցների երկայնքով, որտեղ նվաճող սուլթանը 1453թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո բնակեցրել էր հայ քրիստոնյաներին, եւ թեյարաններում, եկեղեցիներում ու հանրային ակումբներում հայուհիների վրա հարձակումները վախ էին առաջացրել, որն իր արմատներով գնում էր անցյալի բռնաճնշումները, եւ որոնք, բնակիչների խոսքով, նվազել էին, քանի որ Թուրքիան ավելի մեղմ էր դարձել ազգային փոքրամասնությունների հանդեպ:

Երբ վերջերս իշխանությունները ձերբակալեցին կասկածյալին, ով, նրանց խոսքով, հոգեկան հիվանդ է եւ հայկական ծագում ունի, այլ ոչ ատելության լցված թուրքի, դա միայն խորացրեց կասկածները Սամաթիայի որոշ բնակիչների մեջ, որոնք կարծում են, թե ոստիկանությունը պարզապես քավության հարմար նոխազ են գտել:

Անկախ նրանից, թե ով է հանցագործը, բռնությունները հիշեցրել են անցյալի կտտանքները, եւ, հնարավոր է, ակնարկել է ապագա լարվածության մասին, երբ Թուրքիան պատրաստվում է բախվել հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի հետ:

Թեեւ մինչ այդ դեռ երկու տարի կա, սակայն երկիրը մտմտում է` ինչպե՞ս վերաբերվել տարելիցին` որպես հաշտեցման եւ սպանդի լիակատար ճանաչման շանսի՞, թե՞ մեծ լարվածության եւ ատելության հռետորաբանության պատրվակի: