Ապրիլի 4-ին Սամարայում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել: «ԱիՖ Սամարան» հայտնում է, որ «Պարկ Հաուս» առեւտրի կենտրոնի մոտ տղամարդը դանակաով հարվածել է իր որովայնին: Դրանից առաջ նույն տղամարդը մերկ իրանով եւ բոկոտն ցանկացել է կենտրոն մտնել, սակայն պահակները թույլ չեն տվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է կտրած երակներով, պարանոցով եւ որովայնով: Անցորդները շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանությունը:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը ծանր վիճակում է, հայտնում է «Վոլգա նյուզը»: «Սկզբում նա կանգնած էր դռների մոտ եւ բղավում էր, որ չի ցանկանում ապրել, - պատմել են առեւտրի կենտրոնի առաջին հարկի սրճարանի աշխատակիցները: - Նա կարծես թե արդեն վնասվածքներով էր: Հետո ընկավ եւ մնաց այդպես՝ մինչեւ շտապօգնության ժամանելը»:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված 25-ամյա երիտասարդը հոգեբուժարանում բուժման մեջ է գտնվել: ՆԳՆ-ի շրջանային վարչությունում հայտնել են, որ ինքնասպանության փորձից առաջ երիտասարդին բուժհաստատությունն արձակուրդ էր տրամադրել:




























