Թուրքիայի բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն Ուշաք քաղաքում մասնակցել է հիմնարկեքի արարողության, որի ժամանակ ամբիոնի մոտ ուշագնաց եղել։
Թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ՝ Ուշաք քաղաքում հիմնարկեքի արարողության մասնակցած Բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն ամբիոնի մոտ ելույթ է ունեցել եւ երբ ցանկացել է իջնել ամբիոնից, հանկարծակի տապալվել է գետնին։ Նախարարին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո հայտնի է դարձել, որ նա որոշ ժամանակ առաջ բուժման կուրս էանցել։
Միջամտությունից հետո ոտքի կանգնած նախարարը նշել է, թե պետք չէ անհանգստանալ՝ շետելով, թե ուշագնաց է եղել ծայրահեղ հոգնածության հետեւանքով։




























