Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում, երկաթգծի ռելսերից դուրս են ընկել դիզելային վառելիքով բեռնված մի քանի վագոններ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար  Թեմուր Գիորգաձեն:

«Գրուզիա Online»-ը հաղորդել է, որ 180 տոննա մազութ է թափվել: «Նովոստի Գրուզիա»-ն` վկայակոչելով Գիորգաձեին, հաղորդել է, որ շուռ են եկել վառելիքով բեռնված չորս վագոններ, եւ վթարի արդյունքում բնակելի տներից 200-300 մետր հեռավորության վրա 240 տոննա նավթ է թափվել: ատուկ ծառայություններն այժմ փոսեր են փորում` վառելիքի արտահոսքը դադարեցնելու համար:

«Պայթյունի սպառնալիքը դեռ չի վերջացել: Քայլեր են արվում վթարի վայրի լոկալացման եւ նրա հետեւանքների վերացման ուղղությամբ»,- հայտարարել է Գիորգաձեն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: