Սիրիայի տնտեսության եւ արտաքին առեւտրի նախարարությունը մոտ ժամանակներում կստանա երկրի կառավարության համաձայնությունը, որով սիրիական տնտեսությունը քայքայող թուրքական մի քանի ընկերությունները բոյկոտելու համար հատուկ բյուրո կստեղծվի:
Ինչպես սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությանը հայտնել է գերատեսչության փոխնախագահ Աբդել Սալյամ Ալին, այդ ընկերություններին պատժելու համար նրանց հետ կդադարեցվեն արտահանման եւ ներմուծման գործարքները:
Իր հերթին Սիրիայի առեւտրա-ձեռնարկատիրական պալատների դաշնության ղեկավար Ֆարես Աշ-Շիհաբին ընդգծել է, որ այդպիսի բյուրոյի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է հենց իրենց կազմակերպությանը: Բյուրոն պետք է արգելափակի համագործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք աջակցում են էրդողանի կառավարությանը, ֆինանսավորել են նրա նախընտրական քարոզարշավը, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր խախտել են սիրիական օրենքները:



























