Ապրիլի 8-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 համարանիշերի ավտոմեքենանաներն ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 համարանիշով ավտոմեքենայի սրահիառաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը, եւ ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակոմյա դուռը:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչերի տարահանում. տուժածներ չկան:
Դեպքի վայրում են գտնվել նաեւ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության աշխատակիցները:




























