Ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը  մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: