Այսօր՝ ապրիլի 8-ին ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը ընկել է եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել՝ 77-ամյա Ասյա Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:




























