ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 8-9-ին կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայ այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որ կայանալու է ապրիլի 9-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am