Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է երեքւ տեղական հասարակական կազմակերպություն` «Ընտրական համակարգեր կենտրոն»` 60, «Իրավակիրթ հասարակություն»` 50 եւ «Հարմոնիա»` 100 դիտորդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը սկսվել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով մայիսի 5-ին:



























