Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ով Թուրքիայի հանգստավայրերից մեկում հեծանիվով զբոսնելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել, այս գիշեր եւս մեկ անգամ վիրահատել են Ստամբուլի հիվանդանոցում: Այս մասին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին վնասվածք էր ստացել Անթալիայում: Նա կորցրել է հեծանիվի կառավարումը եւ բախվել կցասայլակով բեռնատարին: Նրան տեղափոխել են Ստամբուլի հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատել են: Սկզբում հայտարարել էին, որ Սահակաշվիլին կոտրել է ձեռքը, բայց ավելի ուշ նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ ըստ բժիշկների ախտորոշման, Սահակաշվիլին երեք տեղից կոտրել է ուսը:

Տեղի ունեցածի պատճառով հետաձգվել են Սահակաշվիլիի բոլոր հանդիպումները Թուրքիայի ղեկավարության հետ: