Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ՝ ապրիլի 8-ի ուշ երեկոյան, հաղորդագրություն է տարածել, որտեղ իր ցավակցություններն է հայտնել Շիրակի մարզում ռուսական զորամասի տարածքում ականի պայթյունից զոհված երկու երեխաների մահվան առթիվ:

Հաղորդագրությունում նշվում է.

«Ափսոսանքով տեղեկացանք ողբերգական միջադեպի մասին, որը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Շիրակի մարզում գտնվող ռուսական զինվորական մասի տանկային պոլիգոնի տարածքում, որտեղ ականի պայթյունից զոհվեցին Վահրամաբերդ գյուղի բնակիչ երկու երեխաներ: Դեսպանությունը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: