Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 1-ին նրբանցքում այրվում է ծառ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արղության փողոցի թիվ 18 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.22-ին, մարվել` 04.55-ին:
Ամբողջությամբ այրվել է Կ. Մավակյանին պատկանող տանը կից խորդանոցը, հավաբունը եւ բաղնիքը (60 քմ): Հրշեջ-փրկարարները հավերին տեղափոխել են անվտանգ տարածք (10 հավ):




























