Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ալվանք ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում Մեղրի-Ալվանք ավտտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 53 ՏԼ 579 համարանիշի (վարորդ` Հ. Հակոբյան) ավտոմեքենան դւորս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























