Ապրիլի 8-ին, ժամը 22.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Ռ. Գրիգորյանին պատկանող բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել է լվացքի մեքենա եւ կահույք (1քմ):