ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատանքին` խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«Մենք կարծում ենք, թե ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը, եւ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից»,- ասել է նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Վենտրելը նկատել է, որ տվյալ հարցը ԱՄՆ-ը մշտապես բարձրացնում է թուրք գործընկերների հետ հանդիպումներում: Ընդ որում, նա նշել է, թե տեղեկություններ չունի, արդյոք հարցը քննարկվել են Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը վերջինիս` Թուրքիա այցի ժամանակ:




























