Ֆիզուլիի տարածքում երեկ` ապրիլի 8-ին, ժամը 10.20-ի սահմաններում, զինվորներին զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ավտոմեքենան  ճանապարհի փոսը շրջանցելիս շրջվել է ձախ կողքի վրա: NEWS.am-ի տեղեկություններով՝ մեքենայի սրահում եւ թափքում գտնվող զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանցից 4-ը տեղափոխվել են Մեխակավանի զինհոսպիտալ եւ ԼՂՀ  Մարտունիի զինհոսպիտալ: 5 զինածառայողներ արդեն դուրս են գրվել հոսպիտալից, իսկ մյուսների վիճակը բավարար է եւ բարեբախտաբար կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ չկան: Կատարվում է նախաքննություն:

ՊՆ-ից փոխանցեցին, որ ավելի ուշ իրենք հաղորդագրություն կտարածեն: