Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հանրահավաքը դեռ չի սկսվել (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից, արդեն մեկ ժամ է Ազատության հրապարակում հնչում են ժողովրդական երգեր, «Ժառանգություն» կուսակցության հիմնը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործված մի քանի հայտնի հիթեր:
Միաժամանակ Ազատության հրապարակում ներկաների թիվը շարունակում է ավելանալ:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կկայանա «Նոր Հայաստանի երդմանակալության» արարողությունը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























