Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղեկալ Մահմուդ Մամեդ-Գուլիեւի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում հանձնակատար Ֆյուլեն նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի կարգավորման հարցում առաջընթացի ահրաժեռշտության մասին։ Նրա խոսքով, կարեւոր է, որ կողմերը զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են շիկացնել իրավիճակը։




























