Այս պահին ինձ համար հոգեհարազատ է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն՝ արձագանքելով այն լուրերին, թե նոր կառավարության կազմում իրեն նշանակելու են ոստիկանապետ, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտպանության նախարար: «Ես 30 տարի ոստիկան եղել եմ եւ իմ կարծիքով իմ առջեւ դրված խնդիրները կատարել եմ»,- ասաց Արմեն Երիցյանը:  Հարցին, թե չի՞ ուզում լինել ոստիկանապետ, նա արձագանքեց. «Չէ, դա իմ ուզել-չուզելով չէ: Դա Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումն է: Բայց նման խոսակցություններ դեռ չեն եղել: Եթե նման բան լիներ, Վովան Գասպարյան իմ ընկերն է` ինքը ինձ կզանգեր կասեր, ես էլ իրեն: Բայց նման խոսակցություն չի եղել»: