Ռուսաստանի իրավապահ մարմինները Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Գազպրոմի» բաժնետոմսերի անօրինական գնման գործի շրջանակներում: Այս մասին հայտնի է դարձել Մոսկվայի Տվերի դատարանում դատականնիստի ժամանակ, որտեղ որոշվում էր բրիտանացու նկատմամբ հեռակա կալանքի որոշում կայացնելու հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մեծ Բրիտանիան հրաժարվել է տեղեկացնել Ուիլյամ Բրաուդերին Ռուսաստանում քրեական հետապնդման մասին, դատարանում հաղորդել է դատախազը, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:

Ռուսական օրենսդրության համաձայն, դատարանի կողմից կալանքի սանկցիայից հետո նրա հետախուզման մասին նյութերը կուղարկվեն «Ինտերպոլի» ռուսական ստորաբաժանում:
Միաժամանակ, Բրաուդերի հեռակա կալանք կիրառելու միջնորդության քննարկումը դատարանը տեղափոխել է ապրիլի 25-ին: Դատարանը նման որոշում է կայացրել, որովհետեւ գործում չկան տվյալներ այն մասին, որ քննությունը թեկուզ ֆորմալ փորձեր է ձեռնարկել մեղադրյալին սպասվող դատական նիստի մասին տեղեկացնելու վերաբերյալ, հաղորդում է «Վզգլյադը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն մարտին դադարեցրել է քրեական գործը Hermitage Capital Management հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան գործով: Միաժամանակ, Ռուսաստանում դատական գործընթաց  սկսվել անձանք Մագնիտսկիի եւ Բրաուդերի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ավելի քան 522 մլն ռուբլու չափով հարկերցի խուսափելու մեջ: