Թունիսում մահապատժի դատապարտված FEMEN-ի ակտիվիստուհի Ամինա Թայլերը ձերբակալվել է նախագահ Մոնսեֆ Մարզուկիի գլխավորած «Կոնգրես հանուն Հանրապետության» կուսակցության փակ համագումարին ներխուժելու ժամանակ, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Կասեցված հարձակման նպատակն էր մերկացնել Թունիսի կառավարող շրջանակներին` հասարակ քաղաքացիների կարիքներից եւ հոգսերից կտրված լինելու, սեփական լիազորությունների եւ շահերի վրա կենտրոնացած լինելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Թունիսում իսլամական առաջնորդը հրավարտակ էր տարածել Ամինա Թայլերի դեմ, որում նրան դատապարտել էր մահապատժի Facebook-ի էջում թոփլեսս լուսանկարի համար: Ըստ մոլեռանդ կրոնավորների, Ամինային դրա համար պետք է մտրակել, ապա քարկոծելով սպանել: