Կարմիր խաչի միջազգային կոիտեմի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերու հետ: Այդ մասին APA-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:

Նրա խոսքով, հանդիպումը կայացել մայիսի 16-ին, եւ ռազմագերուն տեղեկություններ են փոխանցել իր ընտանիքի վերաբերյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ի գիշերվա ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ շփման գծում ԱՀ զինծառայող, Ադրբեջանի քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջեւը (1992թ) հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանձնվել: Ֆարաջեւը հրաժարվում է վերադառնալ հայրենիք եւ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն էր հայտնել: