Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստում: Նիստին մասնակցել են ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները: Հայաստանը նախագահությունը ստանձնել է Անդորայից վեց ամիս ժամկետով, մինչեւ 2013թ. նոյեմբեր, ասվում է Եվրոպայի Խորհրդի կայքում:
Նիստի ընթացքում քննարկվել է Գլխավոր քարտուղարի զեկույցը ազդման միջոցների բարձրացման մասին, որ Եվրոպայի Խորհուրդն ընդունել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերում:
Նախարարներն առաջարկել են ԵԽ Գլխավոր քարտուղարին պարբերաբար ներկայացնել իրավիճակը եւ եզրակացությունները` կոնկրետ առաջարկներով:




























