Մոլդովայի վարչապետ է դարձել ԱԳ նախարար Յուրի Լյանկեն, ով ներկայացնում է լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Նրա օգտին քվեարկել են խորհրդարանի 101 պատգամավորներից 58-ը:
Յուրի Լյանկեն երկրի կառավարության ղեկավարի պարտականությունները կատարում էր 2012-ի ապրիլից: Նա այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Ֆիլատին, ով հրաժարական է տվել խորհրդարանում իր կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո:
Լյանկեի ընտրությունը նշանակում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի, որը պնդում էին կոմունիստները:
Նոր կառավարությունում միայն 4 նոր անդամ կա, ընդդիմության ներկայացուցիչներից ոչ ոք ներկայացված չէ խորհրդարանում, նշում է RBKն:
Նոր վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր խնդիրներն են երկրի ինտերգրումը ԵՄ-ին եւ վիզային ռեժիմի ազատականացումը:




























