Ուկրաինան եւ Ղրղըզստանը հրավիրվել են 2015թ. դիտորդ դառնալու Եվրասիական տնտեսական միությունում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 31-ին Մինսոկւմ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:
«Որոշ թյուրըմբռնում է առաջացել, եւ ես ցանկանում եմ հստակեցնել, թե Ուկրաինան եւ Ղրղըզստանը դիտորդի կարգավիճակով հրավիրվել են Եվրասիական միություն, որը ձեւավորվելու է 2015 թվականից»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաեւ նկատել է, թե Ուկրաինայի եւ Ղրղըզստանի պատվիրակությունները հրավիրվելու են բոլոր նիստերին, որոնք կայանալու են Մաքսային միության եւ ԵվրԱզԷս-ի շրջանակներում: Նա նաեւ ընդգծել է, թե երկու երկրների պատվիրակությունները պետք է կողմնորոշվեն մինչեւ 2015 թվականը: «Եթե նրանք ցանկանում են դառնալ ԵՏՄ անդամ, պետք է անցնեն այդ փուլը` ստորագրեն փաստաթղթերն ու համաձայնագրերը, նաեւ պայմանավորվածությունները մինչ այդ ժամանակը»,- նշել է Լուկաշենկոն:




























