Աստանայում, մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ԵվրԱզԷս-ի անդամ երկրների նախագահները պայմանավորվել են, որ առաջիա 1,5 տարում Մաքսային միության շրջանակներում կհանվեն բոլոր սակագնային սահմանափակումները: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը քայլ է արել ու հայտարարել, որ 1-1,5 տարի անց բոլոր սակագնային սահմանափակումները կվերացվեն, այդ թվում նավթագազային ոլորտում: Բոլոր ուղղություններով պետք է լինի ամբողջական ազատություն, մինչեւ 2015 թվականը մենք պետք է իրագործենք այն ամենը, ինչ ստորագրված է Մաքսային միության շրջանակներում եւ դեռ շրջանառության մեջ մի մտել… Հանդիպումն Աստանայում սահմանային պահ էր, նիստն ընթանում էր բավական սուր, բայց՝ արդյունավետ»,-ասել է Լուկաշենկոն:

«մենք պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կլինի տնտեսական, եւ այն քաղաքական խնդիրները, որոնք արդյունքում կխանգարեն այդ միության զարգացմանը, անպայման պետք է լուծվեն: Կյանքը, միեւնույն է, այդ բոլոր հարցերը կդնի սեղանին: Չի կարելի սահմանափակվել միայն տնտեսական համագործակցությամբ, որովհետեւ այն միշտ պահանջում է ինչ-որ լրացուցիչ գործողություններ քաղաքականության, դիվանագիտության, պաշտպանության ոլորտներում: Մենք պայմանավորվել ենք, որ աստիճանաբար լուծելու ենք այդ խնդիրները»,-ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «Բելտա»-ն: